Անցկացվեց ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 10, 2012 14:36
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի վիճակահանությունը: Հաղթողները կմասնակցեն խմբային մրցաշարի, իսկ մյուսները պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայում: 20 ակումբներ կորոշեն խմբային մրցաշարի վերջին 10 մասնակիցներին:
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 21-ին եւ 22-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 28-ին և 29-ին։
Մրցակից զույգերն են.
«Կոպենհագեն» (Դանիա) – «Լիլ» (Ֆրանսիա)
«Բորուսիա», Մ. (Գերմանիա) – «Դինամո», Կ. (Ուկրաինա)
«Մալագա» (Իսպանիա) – «Պանատինաիկոս» (Հունաստան)
«Սպարտակ», (Ռուսաստան) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)
«Բրագա» (Պորտուգալիա) – «Ուդինեզե» (Իտալիա)
«Բազել» (Շվեյցարիա) – «Կլուժ» (Ռումինիա)
«Հելսինբորգ» (Շվեդիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա)
ԲԱՏԵ (Բելառուս) – «Հապոել» Կիրյատ-Շմոնա (Իսրայել)
ԱԵԼ (Կիպրոս) – «Անդերլեխտ» (Բելգիա)
«Դինամո» Զագրեբ (Խորվաթիա) – «Մարիբոր» (Սլովենիա)






Facebook
Tweet This
Email This Post
