Տաջիկստանի նախագահին որոշել են հեռու պահել էշերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2012 14:26

Տաջիկստանի Կուլյաբ քաղաքի որոշ միկրոշրջանների բնակիչներին խնդրել են ժամանակավոր ձեռնպահ մնալ էշերից օգտվելուց, որոնցով քաղաքացիները ջուր են կրում: Խնդիրը բարձրաձայնել են տեղի ակտիվիստներն ու պատգամավորները; Նրանք իրենց խնդրանքը հիմնավորել են նրանով, որ շուտով այդ քաղաք է ժամանելու նախագահ Էկոմալի Ռահմոնը.’’Մեզ ասել են, որ շուտով նախագահը այցելելու է  ու, մենք  դուրս չգանք էշերով ու փալաններով”,պատմում է տեղաբնակ  մի կին; Ինչպես հայտնում է ռադիոկայանը, բոլոր միկրոշրջաններում ջրատար չի քաշվել ու այդ շրջանների բնակիչները ստիպված են էշերով ջրի ետևից այլ միկրոշրջաններ գնալ:

Կուլյաբը Տաջիկստանի ամենախոշոր քաղաքներից մեկն է , ընդ որում ջրամատակարարումն ու կեղտաջրերի հեռացումը ստեղծվել է 1970-ականներին: Մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկը մի քանի մլն դոլար էր հատկացրել ջրամատակարարումը Կուլյաբում կարգավորելու համար: Ընդհանուր առմամբ, դա  ինչ որ օգուտ տվեց, սակայն որոշ շրջաններ այնուամենայնիվ զուրկ են շուրջօրյա ջրամատակարարումից:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply