Սերժ Սարգսյանը Սերգեյ Չալյանին ազատել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 10, 2012 12:44

Ինչպես հայտնի է, առաջիկայում պաշտոնանկ է արվելու հանրապետության զինկոմիսար Սերգեյ Չալյանը: Վերջինս հիմա արձակուրդում է, ու հավանական է՝ այլևս չվերադառնա: Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ այս օրերին քննարկվում է Չալյանի փոխարեն ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին նշանակելու տարբերակը:

«Հիշեցնենք, որ խոսքն այն գեներալի մասին է, որին պաշտոնանկ արեցին չարաշահումների, այդ թվում զենք-զինամթերքի ու զինտեխնիկայի ապօրինի վաճառքի համար: Ավելին, նրա նախկին տեղակալն այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք նման տեղեկությունների չեն տիրապետում. «Կլինի համապատասխան հրամանագիր, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք: Հիմա նման բան չկա»,- հավելում է թերթը:

.1in.am

Դիտվել է 1657 անգամ:
Print Friendly

Leave a Reply