«Ոսկե» պարգև` օլիմպիական խաղերում լավ խմելու համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2012 12:39

Բելգիացի հեծանվորդ Գեյս վան Հուկեն Լոնդոնից տուն է ուղարկվել: Բելգիայի ազգային օլիմպիական կոմիտեն այդպիսի վճիռ է կայացրել այն բանից հետո, երբ բրիտանական թերթերւմ հրապարակվել է մարզիկի լուսանկարը, որից երևում է, որ նա թունդ հարբած է:

Օմնիում մրցաձևում Հուկեն զբաղեցրել էր 15-րդ տեղը: 20-ամյա հրապարակային հեծանվորը, իր անհաջողությունը մոռանալու համար, ալկոհոլ էր օգտագործել: Եվ ահա, մարզիկը, որն իր մրցելույթներն օլիմպիական խաղերում ավարտել էր, չէր էլ կարող սպասել, որ պարգևի կարժաննա: Բրիտանանական «The Mirror»-ը նրան է շնորհել «ոսկե» պարգև` օլիմպիական խաղերում լավ խմելու համար:

Ավելի վաղ օլիմպիական ավանից հեռացվել էր ավստրալացի թիավար Ջոծ Բուտը: Նա պարտությունից հետո սպիրտային խմիչքներ էր օգտագործել և փորձել էր կոտրել խանութներից մեկի ցուցափեղկերը: Ավստրալացուն ոստիկանական բաժանմունք էին տարել, որտեղ նա փլվել էր հատակին և գլուխը վնասել:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply