1915-ին հայազգի Սարգիսը թուրքերի համար հերոսաբար կռվում էր, իսկ այդ ժամանակ Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա հորն ու մորը. Sabah

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 10, 2012 12:32

Թուրքական Sabah-ի սյունկագիր Էնգին Արդըչն անդրադարձել է 1915-ին Չանաքքալեի ճակատամարտին եւ հերոսաբար մարտնչած հայազգի Սարգիս Թորոսյանի հետ տեղի ունեցած իրադարձություններին:

«Միլիոնավոր մարդիկ կարող ենք ցույց տալ, ովքեր Չանաքքալեն համարում են թուրքի հաղթանակ, չնայած որ մեր մեջ գերմանացի սպաներ կային: Այդ ժամանակ մեր ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գերմանացի էր, բայց հաղթանակը թուրքական է…: Բանակի հրամանատարը գերմանացի էր, սակայն հաղթանակը՝ թուրքական:

Իսկ գիտեք, որ Չանաքքալեի ճակատամարտում կռվել են արաբներ, եզդիներ:  Ջեմալ փաշան նրանց Սիրիայից էր ուղարկել:

Չանաքքալեում կար հույն սպա, կար նաեւ հայ սպա՝ Սարգիս Թորոսյանը, ով հրետանու հրամանատար էր, մի քանի անգլիական նավ էր խորտակել: Նա նույնիսկ Էնվեր փաշայից պատվոգիր էր ստացել: Կրտսեր լեյտենանտ էր, հասավ մինչեւ կապիտան: Պարգեւատրվեց օսմանյան բանակի շքանշանով: Նա Կայսերիից (Կեսարիա) էր: Այն օրերին, երբ նա Չանաքքալեյում հերոսաբար մարտնչում էր Թուրքիայի համար, Կայսերիում կոտորում էին նրա ծնողներին: Այո, նույն օրերին՝ 1915-ի ամռան սկզբին…:

1917-ին վերադառնում է Կայսերի…:  Ընտանիքից ողջ մնացած գոնե մեկ անդամ գտնելու հույսով մեկնում է Սիրիա (Դեր Զոր-խմբ): Այնտեղ քրոջ՝ Պայծառին այնպիսի վիճակում է գտնում, որ ըմբոստանում է Օսմանյան Թուրքիայի դեմ, միանում արաբական ապստամբական զորքերին: «Չանաքքալեի պատերազմում Թորոսյանը հերոս դարձավ? Ահա, քեզ հայրենիք դավաճան»,-ասում էին նրա հորն ու մորը սպանողները:

Այնուհետ հալածված շատ հայերի պես նա էլ ԱՄՆ մեկնեց: 1947-ին գրեց իր հուշերը՝ «Չանաքքալեից մինչեւ Պաղեստինի ճակատ», որն արդեն մեր լեզվով է թարգմանվել: Գիրքը Թուրքիայում հրատարակած պրոֆ. Այհան Աքթարը այդ առթիվ լավ նախաբան է գրել, բայց իհարկե, չեք կարդալու»,-գրել է Sabah-ի սյունակագիրը:

 

NEWS.am

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply