Մեքսիկան ԱՄՆ-ին է հանձնել «Խաղաղ օվկիանոսի թագուհուն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2012 12:20

Մեքսիկան ԱՄՆ-ին է հանձնել Սանդրա Ավիլա Բելթրանին, որը մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ: Բելթրանին, որին անվանում են  «Խաղաղ օվկիանոսի թագուհի», հանձնել են օգոստոսի 9-ին:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը,Մեխիկոյի մոտ գտնվող օդանավակայանից ամերիկյան իրավապահ մարմինների աշխատալիցները նրան տարել են Մայամի:

Ավիլա Բելթրանը Մեխիկոյում ձերբակալվել էր 2007թ.: Նա թմրանյութերի մաքսանենգության մեջ մեղադրվող առաջին կինն է: Մեքսիկական դատարանում չի հաջողվել ապացուցել նրա մեղքը: Այնտեղ նա արդարացվել էր 2010թ. վերջին եւ պայքարում էր հանձնման դեմ:

2011թ. ամերիկացի գործակալներին հաջողվել էր ձեռք բերել Ավիլա Բելթրանի հեռախոսային բանակցությունները, որոնց ընթացքում նա խնդրում էր վճարել Չիկագո հասցված 100 կգ կոկաինի համար: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Ավիլա Բելթրանն այն կազմակերպությունից էր, որը Կոլումբիայից կոկաին էր ներկրում ԱՄՆ: Իշխանությունների վարկածով` նա կապող օղակ էր մեքսիկական Sinaloa եւ կոլումբիական Norte del Valle թմրակարտելների համար:

2012թ. հունիսին ԱՄՆ-ն Մեքսիկային էր հանձնել La Familia թմրակարտելի ենթադրյալ անդամ Անել Վիոլետա Նորյեգու Ռիոսին, որին մեքսիկական մամուլն անվանում է «հանցանքների թագուհի»:

NEWS.am

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply