Կալանավորվել է Սուրենավանի գյուղապետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 10, 2012 12:09
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը նախօրեին կալանավորվել է: Նա օգոստոսի 3-ից հետախուզման մեջ էր: Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` խոշոր չափի յուրացում կամ վատնում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Իսկ մինչ այդ, 2011-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով`պաշտոնեական անփութություն: Նշենք, որ վերջինիս եղբայրն էլ քրեական պատմությունների մեջ է Ռուսաստանում: Տեղեկություններ կան, որ Կարո Կարապետյանը հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանի մարտական ընկերն է եւ իրենց տարածաշրջանում հայտնի է զինվորների «գործեր դզելով»:
hraparak.am






Facebook
Tweet This
Email This Post
