Քաղցկեղով հիվանդ ամերիկացին կտակել է իրեն թաղել բոուլինգի գնդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 10, 2012 11:49

Քաղցկեղով հիվանդ ամերիկացին իր կտակում խնդրել է իրեն թաղել բոուլինգի գնդում:

Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի բնակիչ Թոնի Գուարինոն կտակել է մարմինը մահից հետո դիակիզման ենթարկել, իսկ մոխիրը լցնել բոուլինգի գնդում: Որոշման պատճառը արդեն քանի տարի բոուլինգով տարվելն է:

Գուարինոն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացել է չորս տարի առաջ: Վերջին ժամանակներս հիվանդությունը զարգացել է, ինչն էլ նրան ստիպել է կտակ կազմել:

Բոուլինգի գնդի տեսքով աճույնասափորի պատվերը, որն ուղարկվել էր Բոուլինգի սարքավորումներ արտադրող Storm ընկերությանը, արդեն կատարված է: Ընկերության սեփականատիրոջ խոսքով` ինքն ապշած էր նման արտասովոր պատվերից, գրում է lenta.ru-ն:

Սթեյսիի` Թոնիի կնոջ խոսքով, Գուարինոյի մահից հետո ինքը պատրաստվում է ամուսնու մասունքով գունդը պահել նրա սիրելի բոուլինգի պայուսակում: Նա այնտեղ կդնի նաեւ Թոնի Գուարինոյի հորը պատկանող բոուլինգի գունդը:

NEWS.am

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply