Ամերիկացին կոտրված ոտքով շարունակել է վազքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2012 11:26

Այսօր Լոնդոնում կազմակերպված 30-րդ ամառային օլիմպիական խաղերում կկայանա տղամարդկանց 4х400 մ  փոխանցավազքի եզրափակիչը, հայտնի կդառնան չեմպիոնները:

Ընդ որում, այ մրցաձևի որակավորման փուլի մեկնարկներում ուշագրավ դեպք է արձանագրվել: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Մանտեո Միտչելը  մրցման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել, սակայն նա չի դադարացրել պայքարը: 25-ամյա ամերիկացին կոտրել է ոտքը,այդուհանդերձ, նա հաղթահարել է վերջին 200 մետրը և իր թիմին դուրս բերել եզրափակիչ:

Վազքի ժամանակ Միտչելը չի նկատել վնասվածքը, միայն սուր ցավ է զգացել, բղավել է, սակայն աղմուկի մեջ իր ձայնը խլացել է:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply