Սիրիայում Քոֆի Անանին կփոխարինի Լահդար Բրահիմին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2012 10:52

Ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմին կգլխավորի ՄԱԿ-ի  ու ԱՊԼ-ի դիտորդների առաքելությունը Սիրիայում , այն բանից հետո, երբ Քոֆի Անանը վայր դրեց իր իրավասությունները: Այս լուրի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կարվի հաջորդ շաբաթ:

Անանը չկարողացավ համոզել հակամարտող կողմերին  հետևել ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի մշակած հաշտեցման պայմաններին: Ընդդիմությունը հրաժարվում է բանակցություններից` պահանջելով Ասադի հեռացումը, Ասադը շարունակում է գործի դնել ավիացիան ու ծանր տեխնիկան` ապստամբների դեմ պայքարում, իսկ Անվտանգության խորհուրդը չի կարողանում գործող բանաձև ընդունել Ռուսաստանի ու Չինաստանի վետոյի պատճառով:

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply