Դավիթ Հայրապետյանից և Միշա Ալոյանից օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ են ակնկալում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2012 10:41

Այսօր Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի ռինգ դուրս կգան Դավիթ Հայրապետյանը և Միշա Ալոյանը:

Ռուսաստանի հավաքականի մարզիչ  Ալեքսանդր Չեռնոիվանովը հայտնել է, որ երկուսն էլ հաջող են հանդես գալիս և նրանցից  սպասելիքները մեծ են:

49 կգ քաշային Հայրապետյանը և 52 կգ քաշային Ալոյանը դուրս են եկել կիսեզրափակիչ և իրենց համար ապահվել են առնվազն բրոնզե մեդալները: Հայրապետյանն ուժերն է չափելու թաիլանդցի  Պոնգպրայունի հետ, իսկ Ալոյանի մրցակիցն է Մոնղոլիայի ներկայացուցիչ Նյամբայարը: Մարզիչը հայտնել է, որ դիտել են այդ բռնցքամարտիկների հանդիպումները ,ծանոթեն նրանց մարտավարությանը: Ի դեպ,Ալոյանը հանդիպել է նախկինում իր մրցակցին և պարտվել, իսկ Հայրապետյանի մրցակցի ելույթներին ծանոթացել են տեսագրությունների միջոցով: Նա նշել է, որ ակնկալում են, որ Հայրապետյանը և Ալոյանը ոսկե մեդալներ կբերեն:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply