Գվինեայում խոլերայի զոհ է դարձել 60 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2012 10:08

Գվինեայում անցած կես տարում խոլերայից մահացել է 60 մարդ, հայտնում են այդ երկրի Առողջապահության նախարարությունից: Վարչության տվյալներով, հիվանդության բռնկում է գրանցվել այս տարվա փետրվարին: Զոհերի մեծ մասը մայրաքաղաք Կոնակրիից էին ու երկրի հարավ-արևմուտքում գտնվող ֆորեկարիայից:

Ողջ երկրում  արձանագրվել է ավելի քան 2 հազար հիվանդ: Ընդ որում հիվանդության զարգացման պիկը, ըստ “Բժիշկներ առանց սահմանի “ կազմակերպության, դեռևս չի եկել: Նրանք հիվանդանոցային տեղերն են ավելացնում, քանի որ կարծում են հիվանդացության ավելացում է լինելու:

Համաճարակի հիմնական պատճառը ջրի աղտոտումն ու կեղտաջրերի հեռացման համակարգի վիճակն է:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply