Երթևեկության կանոններին հետևելով` նվազում է նաև օդի աղտոտվածությունը
Օրվա լուր | ankakh | June 15, 2009 19:38
Հայաստանում ավտոտրանսպորտի արտանետումները կազմում են մայրաքաղաքի օդի աղտոտվածության 95%-ը: Համեմատած հանրապետության այլ քաղաքների հետ` մայրաքաղաքում արտանետումներն անհամեմատ մեծ են:
Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների` 2007 թվականին գրանցել է ավտոտրանսպորտի արտանետումների 3 տոկոս աճ նախորդ` 2006 թվականի համեմատ:
Բնապահպանության նախարարության Հողերի և մթնոլորտի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մարտիրոս Ծառուկյանն ասում է, որ օդի վիճակն ավելի վատ էր մինչև 2003 թվականը: «2003-2004թ.-ից մայրաքաղաքում դիտվում է օդի աղտոտվածության նվազում, քանի որ մեքենաները մեծապես բենզինից անցել են գազի օգտագործման»,-բացատրում է Ծառուկյանը:
Բնապահպանության մասնագետները մշակել են ավտոտրանսպորտի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիր` կանգառների ճիշտ կազմակերպում, միակողմանի փողոցների համադրում, ստորգետնյա անցումների կառուցում:
Ծառուկյանը հորդորում է վարորդներին հետևել մեքենա վարելու կանոններին` ավելորդ արագացումներից խուսափել, կտրուկ արգելակումներ չանել, որպեսզի ոչ միայն վթարները, այլև ավելորդ արտանետումները նվազագույնի հասնեն:
Գայանե Գալստյան






Facebook
Tweet This
Email This Post
