Այսօր ինչ է սպասվում օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 10, 2012 9:18

Օգոստոսի 10-ին  «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում կվիճարկվի մեդալների 16 հավաքածու: Հայաստանից կարողությունները կփորձեն թհեքվոնդոյիստ Արման Երեմյանը (80 կգ) և ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55 կգ):

Երեմյանն Հայաստանի առաջին թհեքվանդոյիստն է, որը հանդես է գալու օլիմպիական խաղերում: Թհեքվանդոն այս ստուգատեսի ծրագրում է 2000-ից: Արմանը քանիցս մեդալակիր է դարձել Համաշխարհային ուսանողական խաղերում, նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այդուհանդերձ, նրա համար դժվար կլինի պայքարել ուժեղ հակառակորդների հետ:

Նույնը կարելի է ասել նաև Ջաբուրյանի մասին, որն աշխարհի վերջին առաջնությունում 5-րդ տեղ է զբաղեցրել: Միհրանի համար վիճակահանությունը հաջող է: Նա  ազատ է 1/16-րդ եզրափակչի հանդիպում անցկացնելու պարտականությունից և պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Հոնդուրասի ներկայացուցիչ Խեսուս Էսկոբարը:

Այսօր ռինգ դուրս կգա Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Հայրապետյանը և Միշա Ալոյանը:

Օգոստոսի 10-ին ինչ է սպասվում օլիմպիական խաղերում

18.30, 23.00 Մականախաղ, կանայք: Մրցումներ` բրոնզե և ոսկե մեդալների համար

20.00, 0.00 Բասկետբոլ, տղամարդիկ` կիսաեզրափակիչ

16.00, 16.30, 17.30, 18.00, 20.45, 21.25 15  Ըմբշամարտ,կանայք` 55, 74 կգ: 1/16, 1/8, 1/4, ½ եզրափակիչներ: Մրցումներ` բրոնզե և ոսկե մեդալների համար

20.00, 23.30 Հանդբոլ, տղամարդիկ` կիսաեզրափակիչ

12.30-15.00 Բայդարկա և կանոե. տղամարդիկ` 1000 մ մեկտեղանի բայդարկա, երկտեղանի կանոե, երկտեղանի  բայդարկա, կանայք`  երկտեղանի բայդարկա: Նախնականփուլ և կիսազրափակիչ

18.00, 22.30  Վոլեյբոլ, տղամարդիկ` կիսաեզրափակիչ

16.30, 17.00, 17.30, 18.00, 18.30, 23.30, 0.00, 0.30, 1.00, 1.30  Բռնցքամարտ` 49, 56, 64, 75, 91, 52, 60, 69, 81 կգ և 91 կգ-ից բարձր քաշային կարգ` կիսաեզրափակիչ:

22.00 Ջրացատկ, տղամադիկ: Անհատական ցատկեր` նախնական փուլ

22.00-0.30, 22.00, 22.35, 23.05, 23.40, 23.55, 0.20  Աթլետիկա, տղամարդիկ` ձողացատկ, 4х400 մ փոխանցոավազք, կանայք`  մուրճի նետում, 5000 մ վազք,  4х100 մ փոխանցավազք, 1500 մ վազք

18.40, 22.50  Ջրագնդակ, տղամարդիկ` կիսաեզրափակիչ

15.00, 16.00  Առագաստանավային սպորտ, «470», կանայք` մեդալների համար պայքար

18.00, 19.30, 19.40  Հրապարակային հեծանվավազք. ВМХ. տղամարդիկ, կանայք` կիսաեզրափակիչ, եզրափակիչ

12.00, 18.00, 20.00, 23.00, 23.15, 1.15, 1.30  Թհեքվոնդո` կանայք` 67 կգ քաշային կարգ, տղամարդիկ` 80 կգ քաշային կարգ` 1/8, 1/4, 1/2 եզրափակիչներ: Մրցումներ` բրոնզե և ոսկե մեդալների համար:

16.00, 22.45 Ֆուտբոլ, տղամարդիկ` խաղ բրոնզե մեդալի համար:

18.00 Գեղալող: Խմբային մրցումներ, ազատ ծրագիր

15.00 Լող բաց ջրում, տղամարդիկ` 10 կմ

15.00, 16.18, 17.50  Գեղարվեստական մարմնամարզություն` որակավորման մրցումներ

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply