Օրանժի խալաստոյները. կդզվի՞ արդյոք

ԷՍՍԵ | | December 18, 2009 12:33

Ծաղկաձորի գրողների տան սենյակում կոմպս բացում եմ, մոդեմը խրում կոմպի ծակը ու ինտերնետը միանում ա: ով կսպասեր: Երբ Օրանժի մոդեմը առնում էի առաջին հարցս էր` ծաղկաձորում կբռնի՞: Նայեք, քարտեզին, եթե կարմիր մեջ մտնում է Ծաղկաձորը ուրեմն կբռնի, պատասխանեց գործակատարը ու հանեց քարտեզը: Ծաղկաձորը կարմիրի ծերն ա: Ծերն ա, հիմա մեջն ա ցանցի թե՞ դուրսը: Մեջն է, ասում է գործակատարը: Հիմա կբռնի՞: 100 տոկոսով կբռնի: Ու ճիշտ էր ասում, բռնեց:

Իսկ քանի՞ տարի, տասը տարի իրար վրա տարին մի քանի անգամ գալիս եմ Ծաղկաձոր ու ինտերնետը պրոբլեմ ա: Գրողների տանը մի առանձին սենյակ կա կոպերի, որտեղ նաև ինտերնետ կա: Պիտի ամեն անգամ գնաս էդ սենյակը, մտնես ինտերնետ վերջում հաշիվ գրեն, ասես` ես որպես գրող եմ էստեղ, կես սուտ կես ճիշտ, այսինքն կինս գրողների միության անդամ ա, ես չէ, բայց կնոջս տեղն եմ մտնում ինտերնետ: Իսկ գրողների միության անդամների համար ինտերնետը ձրի ա:
Բայց վերջին անգամ, անցյալ տարի Վիոլետի տոմսն էլ չազդեց, ստեղծագործական տունը ինչ որ թանկ կապ էր քաշել ու մուֆթա ոչ մեկին չէր տալիս, ժամը` 1500 դրամ, թալան: Դե էինձ որ շատ էր պետք լինում ինտերնետ գնում էի Կեչառիս հյուրանոց, որտեղ ժամը 1000 դրամ ա:

2000-ի սկզբներին գրողների տանը ինտենետը համարում էլ էին տալիս, կարծեմ դայլ-ափով, որ հետդ նոթբուք էր լինում, սենյակից կարայիր ինետ մտնեիր: Բայց նոր կա՞պն էր պատճառը, թե ինչ, սենյակում ինետ միանալը 2 տարի տևեց: Հետո արդեն գրողների տանը քարտ էին ծախում, կարծեմ Արմենթելի քարտ, որ առնես ու անլար ինտերնետ մտնես, կարծեմ 100 մբ-ը 3500 դրամ: Դե թանկ ա, բայց էլի բան ա: Իսկ իմ դարն անցած նախկին նոթբուքս չուներ էդ կապով միանալու տեխնիկան: Վերջը, անցյալ տարի լրիվ նոր բոլոր տեխնիկական նորություններն ունեցող hp նոթբուքով գալիս եմ ծաղկաձոր ու ադմինիստրացիայից ուզում անլարի քարտ: Ձերը ի՞նչ օպերացիոն համակարգ է: Այսինքն: վինդուզ ո՞րն է: Վիստա: չէ, գիտեք, դա վիստաայի վրա չի աշխատում: Այսինքն արմենթելի անլար կապը ավելի հին վինդոուզների վրա ա աշխատում: Ու որ օրանժից մոդեմը առնում էի առաջին հարցս էր` վիստայի վրա աշխատում ա՞: իհարկե:

Իսկ ես Վիոլետին խորհուրդ տվի, որ ԱՄՆ-ում առնի նոթբուք որի վրա ամենավերջին վինդուզի վերսիան ա, windows 7-ը: Տեսնես կաշխատի՞ օրանժում:

Բայց էդ սաղ հեչ, գրողների տանը նստած կպել եմ ինտերնետին:

Չէ, բայց Օրանժ-Օրանժ ասեինք, բայց դեռ մի բան չի, մի քանի անգամ միացնում ես, մինչև ինետը կպնում ա, կամ որոշ ժամանակ ընդհանրապես չի կպնում:

Ծաղկաձորից առաջ էրևանում օրվամ մեջ մի երկու ժամ էր լինում կպնել ինտրնետ, չէր կպնում, զանգում եմ օրանժ ավտոատվետչիկը պատասխանում ա` շատ զանգերի պատճառով ազատ օպերատոր չկա, խնդրում եմ զանգեք մի քանի րոպե անց: Ու էս պատասխանը օրվա որ ժամին զանգես լսում ես: արդեն սկում եմ քրֆել օրանժին: Մեկ էլ հարուրերորդ անգամ զանգեցի, պատասխան` ձեզ կպատասխանեն 3 րոպեի ընթացքում: Ալո Նելլին(անունը գուցե սխալվեմ) լսում է ձեզ: Գիտեք ինտենրետ անհնար է կպնել, օրերով չի կպնում: Գիտեք մեր արագ ինետրնետի ծածկույթի վրա դեռ աշխատում են, և այն գնում գալիս է, մի քանի օրից կմիանա: Իսկ այժմ դուք միաացեք gprs ցանցին, ուղղակի ինտերնետը մի քիչ դանդաղ կլինի: Եղավ, ինչ պետք է անեմ: Ձեր մենյուն ի՞նչ լեզվով է: Հայերեն: Մտեք կոնֆիգուրացիա: Մտա: Ապա գերադասելի: Մտա: ապա ակտիվացրեք gprs: Ակտիվացրեցի: Ու ինետնետս սկսեց աշխատել, ճիշտ ա դանդաղոտ բայց առանց խափանվելու:

Ծաղկաձորում էլ մեկ էլ ինտերնետը անջատվեց, միացնում եմ` տդնգ, բեթհովենի սիմֆոնիայի պես անջատվելու ձայն ա հանում: Զանգում եմ ձեռից 555: Էլի երեք րոպեի ընթացքում օպերտաորը պատասխանում ա: Ինտերնետս անջատվեց, կարո՞ղ ա ծաղկաձորում կապը վատ ա: Ոչ, Ծաղկաձորից չի, գիտե՞ք մեր սարքավորումներում անհարթութուն է եղել ու սխալ սիգնալ է գնացել, և մի շարք բաժանորդների սխալ նամակ է գնացել ու կապը անջատվել է, կասե՞ք ձեր համարը: Փնտրում եմ պայմանգիրս, գտնում ու համարը ասում: Ձեր կապը նորմալ է: Բայց ես էլ եմ նման նամակ ստացել, որ սպառել ա ինտերնետը մուծումներ արեք: Աաա՜, դուք էլ եք ուրեմն ստացել: Գիտեք, հիմա աշխատում են, մի երկու ժամվա ընթացքում կաշխատի ինտերնետը:

Մի ժամից աշխատեց:

Նորմալ ա, տեխնիկա ա, կարա փչանա: Կարևորը չխաբեն: Ու փոքրիկ հրաշք ինտերնետում եմ ծաղկաձորյան սենյակում:

Բայց ռանը, ռանը ռադույեշսյա… Երևանում էլի ինտերնետը լռվեց: միացնում ես չի միանում, կամ մեկ էլ ինքը իրան բեթովենի սիմֆոնյալ չրխկ անջատվեց: 555: Բացատրում եմ, որ չի միանում: Համարս են ուզում ու խոստանում որ կզանգահարեն: Եվ իրոք, էրկու օրից զանգ: Օրանժի մասնաագետը էնպես էր հարցեր տալիս, ինչպես բժիշկը պացիենտին. ո՞ր ժամերին է անջատվում, ինչքա՞ն հաճախ և այլն: Ասում եմ, որ չեմ հետևել թե որ ժամերին է անջատվում, գիտեք մի երկու-երեք շաբաթ է առել եմ, կհետևեմ ավելի մանրամասն: Խոստանում են շուտով կրկին զանգել: Հուսադրող է:

Մի իրեք օր անցավ, չեն զանգում, իսկ ես արդեն ֆիկսել եմ իրիկունները 10-ի կողմերը անհույս ա միանալը, առավոտը կարող ես միանալ, բայց մենակ gprs, որ համարյա dile-up-ի արագություն ա բացում: Խոստացած արագ ինետրնետը լինում ա, երբեմն, շատ հազվադեպ:

Նայում եմ արմենթելի Hi-line, գները ոնց են էժանացրել, անսհամանափակ ինտերնետ 128 կբ/վ արագությունը 6 հազար դրամ, իսկ ես վճարում էի 8 հազար: Բայց մեկ ա, էլի ձեռ չի տալիս ու մեկ էլ, dsl-ը հետդ չես տանի, համ էլ դեռ մեծ հույս կա, որ Օրանժի աշխատանքը կշտկվի: Հիմա Օրանժով ինետում եմ արդեն ավելի արագ ա աշխատում 120կբ/վ ա ցուցյ տալիս, բայց սովորաբար միջին արագությունը 35-40 կբ/վ է: Էս էլ քեզ Օրանժի խոստացած 130 անգամ dile-up-ից արագը, փոխարենը dile-up-ի արագություն:

Բայց արագ էլ ա լինում: Լավ արագ ժամանակ ընկերոջս հետ Լոս եմ խոսում skyp-ով, իրար մաքուր տեսնում ենք, Պքոն ավելի ա կլորացել, գիծը չի անջատվում, ինչպես dsl-ով էր: Էս ինչ մաքուր ա ձենդ էս անգամ, ասում ա Պքոն: Բա թազա ինետ եմ առել, անլար: Հա, ըստե էլ կա, մտածում եմ ես էլ առնեմ: Դեռ չունե՞ս: Չունի: Այ քեզ բան, Գլենդելից առաջ ընկա:

Դիտվել է 3590 անգամ:
Print Friendly

Leave a Reply