Հստակեցվել են գիշերը հրավառություն կազմակերպելու ժամերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 9, 2012 17:38

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա 01.00-ն, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն` ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին` նաև քաղաքացիների կողմից։

Դիտվել է 1220 անգամ:
Print Friendly

Leave a Reply