Հետախուզվողները հայտնաբերվել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 9, 2012 23:31


Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Նորատուս գյուղից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Վրույր Սարգսյանը, որը ս/թ ապրիլի 3-ից հետախուզվում էր շորթման մեղադրանքով:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օգոստոսի 8-ին Երևան քաղաքից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Տիգրան Սիմոնյանին, որը ս/թ հուլիսի 23-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1958 թ. ծնված Վալերիկ Փաշինյանին, որը ս/թ փետրվարի 24-ից ՌԴ Վորոնեժի իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:

Դիտվել է 804 անգամ:
Print Friendly

Leave a Reply