Փախուստի դիմածներից մեկը հայտնաբերվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 13:03
|
Օգոստոսի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի բակում նկատել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը մետաղաձողով բացել ցանկացող երկու անձանց, ովքեր նկատելով ոստիկաններին` դիմել են փախուստի:
Ժամը 04.30-ին ոստիկաններն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1984 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սիրեկան Հ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
