Ռոման Բերեզովսկին կրկին Մոսկվայի «Դինամոյի» հիմնական կազմում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 22:42
Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը որպես պաշտոնակատար գլխավորել է Դմիտրի Խոխլովը, իսկ Սերգեյ Սիլկինը հրաժարական էր տվել:
Ուրախալի է, որ Խոխլովը վստահում է մեր դարպասապահին: Բերեզովսկին թիմի հիմնական կազմում մասնակցել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Դինամո»-«Դանդի» (Շոտլանդիա) հանդիպմանը: Մոսկվացիները հաղթել են 5:0 հաշվով: Մրցակիցների առաջին խաղն ավարտվել էր 2:2 հաշվով:






Facebook
Tweet This
Email This Post
