Արազ Օզբիլիս.«Ֆուտբոլն ամենուրեք նույնն է»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 9, 2012 21:22

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան, Կրասնոդարի «Կուբանի» նորեկ Արազ Օզբիլիսը 4 տարով  պաշտոնական պայմանագիր է կնքել այդ ակումբի ղեկավարության հետ և առաջին անգամ որպես «Կուբանի» խաղացող պատասխանել է լրագրողների հարցերին:

«Երջանիկ եմ «Կուբան» տեղափոխվելու համար, իմ կարծիքով այն շատ լավ թիմ է, ես կարող եմ աճել, իմ առջև նոր և լուրջ նպատակներ դնել: Նայել եմ թիմի խաղերը, գրեթե բոլոր հանդիպումներում 30 հազարանոց մարզադաշտը հանդիսականներով լեցուն է լինում: Լավ մարզադաշտը շատ կարևոր է տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստների համար, որպեսզի նրանք կարողանան ցուցադրել իրենց ողջ կարողությունները: Լեփ-լեցուն մարզադաշտը ֆուտբոլային մթնոլորտի լավագույն երաշխիքն է: Հոլանդիայում ավելի շատ մտածում են հարձակման մասին, շեշտն ավելի շատ դրվում է տեխնիկայի, գնդակի արագ վերահսկման վրա: Նույն նպատակով  էլ անցնում են մարզումները: Այստեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում ֆիզիկականին, թիմերն ավելի շատ ուժային ֆուտբոլ են խաղում: Բայց, ամեն դեպքում, ֆուտբոլն ամենուրեք նույնն է»,-ասել է Օզբիլիսը:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply