«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերում ձերբակալել են չժպտացող հանիսականին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 15:38
Անգլիական Օկհեմ գյուղի բնակիչ Մարկ Ուորսդորֆին, որը տրիբունայում նստած հետևել է օլիմպիական հեծանվորդների մրցումներին, ձերբակալել են բրիտանացի օրենքի պահապանները: Բանն այն է, որ կասկածի տեղիք է տվել նրա դեմքի արտահայտությունը:
Թհեքվանդոյի 54-ամյա հրահանգիչը 5 ժամ շարունակ փորձել է բացատրել, որ չի կարողացել մյուսների նման բղավել և ծիծաղել, քանի որ տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ և իր դեմքի մկանների մի մասը պարալիզված է:
«Նստել էի իմ տեղում և ոչ մեկին չէի անհանգստացնում: Ես նույնիսկ չկարողացա որևէ բան հասկանալ, երբ քարշ տվեցին տրիբունայից, դեմքով պառկեցրին գետնինև ձեռքերս մեջքի ետևում կապեցին ձեռնաշղթայով»,- ասել է տուժողը:
Հիմնական պատճառը նրա դեմքի արտահայտությունն է եղել, բայց ոստիկանների կասկածներն ավելացել են, երբ նրա մոտ ծալովի դանակ և ռետինե մի քանի սառը զենք են հայտնաբերել: Ուորսդորֆը տրիբունա բարձրանալուց առաջ դրանցով թհեքվանդոյի մի քանի հնարք է ցույց տվել հանդիսականներին:
Նրան բաց են թողել այն բանից հետո, երբ կապ են հաստատել կնոջ հետ և պարզել են, որ ձերբակալվածը հանցագործ չէ: Հրահանգիչը փիլիսոփայորեն է մոտեցել կատարվածին և չի պահանջել ավելորդ զգուշավորություն դրսևորած ոստիկաներից իրենից ներողություն խնդրել:






Facebook
Tweet This
Email This Post
