Դեսպան Ջոն Հեֆֆերն. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հզորությամբ երկրորդն է նախկին ԽՄ հանարպետությունների շրջանում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 15:37
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերն իր «Ambassador Heffern’s videoblog – Episode 26 – Civic Activism» տեսաբլոգում անդրադառնում է Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների թեմային: Նա կարծում է, որ ակտիվ շարժումները կարող են բերել դրական փոփոխություններ ժողովրդավարության կայացման գործում: «Քաղաքացիական մանսակցությունը խիստ կարևոր է և կենսունակ ժողովրդավարության համար: Քաղաքացիական հասարակությունն ու հասարակական կազմակերպությունները կարևոր աշխատանք են իրականացնում տարբեր բնագավառներում՝ ծառայությունների ոլորտում, օրինակ՝ առողջապահական ծառայությունների ու աղքատության կրճատում, գիտության և տեխնոլոգիայի, ուսուցումների և կարողությունների զարգացման ոլորտներում: Այսօր ես համառոտակի անդրադարձ եմ կատարելու քաղաքացիական հասարակության շահապաշտպան գործունեությանը: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից վերջերս կատարված գնահատման տվյալներով Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հզորությամբ երկրորդն է նախկին ԽՄ հանարպետությունների շրջանում: Վերջերս մենք կանատեսն ենք եղել մի քանի արդյունավետ արշավների, որոնց շրջանակում հայերը հանդես էին գալիս դրական փոփոխությունների խթանման դիրքերից: Հունիսին պետքարտուղար Քլինթոնը և միջազգային հանրությունն իրենց գնահատանքը հայտնեցին բնապահպաններին, ովքեր խաղաղ ակցիաների միջոցով պահպանել էին Թռչկանի ջրվեժն ու հարակից պահպանվող տարածքը: Նույն բնապահպանների խմբի մի մասն էլ հաջողության է հասել Մաշտոցի այգու՝ այս կանաչ տարածքը պահպանելու հարցում: Քաղաքացիական հասարակությունը նաև ակտիվություն հանդես բերեց Երևանի պատմական փակ շուկաի հարցում:
Ակտիվիստները պահանջել են պատասխանատվության կանչել «Հարսնաքար» ռեստորանում կատարված միջադեպի մեղավորներին, ինչի արդյունքում մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Քաղաքացիական շարժումն օր օրի դառնում է ավելի ուժեղ»,- մասնավորապես նշել է դեսպան Հեֆֆերնը: Նա նաեւ կարծում է, որ քաղաքացիական նախաձեռնությունների հետագա զարգացմանը խանգարող պատճառներից մեկը անհարաժեշտ միջոցների ձեռք բերման համար հարկային դաշտում առկա խոչընդոտներն են:
ԷկոԼուր






Facebook
Tweet This
Email This Post
