Կպարզվի «Հարսնաքար»-ի բռնարարքին այլ անձանց մասնակցության հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 14:21
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում հունիսի 17-ի բռնարարքի գործով շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ և ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, աշխատանքներ են տարվում պարզելու գործով ստացված տվյալներն առ այն, որ կատարված հանցագործությանը, բացի 6 մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք:
6 մեղադրյալների՝ Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի վերաբերյալ մասն օգոստոսի 8-ին անջատվել է քրեական գործից, հայտարարվել է այդ մասով նախաքննության
ավարտի մասին, քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին` դրանց ծանոթանալու նպատակով: Այս մասով մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո կուղարկվի դատարան:
Փաստինֆո






Facebook
Tweet This
Email This Post
