Փորձել են մետաղաձողով բացել ավտոմեքենայի բեռնախցիկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 14:08
Օգոստոսի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի բակում նկատել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը մետաղաձողով բացել ցանկացող երկու անձանց, ովքեր նկատելով ոստիկաններին` դիմել են փախուստի:
Ժամը 04.30-ին բերման են ենթարկվել 1984 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Սիրեկան Հ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ, կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
