Ծեծ և գողություն Մաշտոցի պողոտայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 14:07
Oգոստոսի 8-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1992 թ. Ծնված Հովհաննես Զ.-ն՝ հայտարարելով, որ Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի մոտ 2 անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը, ոսկյա շղթան և դիմել փախուստի:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Կարեն Գ.-ն և 1991 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
