Էջմիածնում առայժմ առաջադրված են քաղաքապետի մեկ, իսկ Մեծամորում` երկու թեկնածու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 9, 2012 11:34Էջմիածնում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 8-ի դրությամբ ինքնաառաջադրվել է միայն գործող քաղաքապետ, անկուսակցական Կարեն Գրիգորյանը:
Մեծամորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է գործող քաղաքապետ, հանրապետական Ռոբերտ Գրիգորյանը, ինքնառաջադրվել է անկուսակցական Աշոտ Գրիգորյանը, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Արմավիրի մարզի 97 համայնքներից 93-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:
Փաստինֆո
Դիտվել է 1056 անգամ:





Facebook
Tweet This