Օգոստոս ամսին Հայաստանում զբոսաշրջիկների ակտիվություն է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 10:51
Օգոստոս ամսին Հայաստանում զբոսաշրջիկների ակտիվություն է գրանցվել։ «ԱրմՀոթելս» օնլայն գրանցման համակարգից՝ տեղեկացրել են, որ համակարգում գրանցված 123 հայաստանյան հյուրանոցներից շատ քչերում է հնարավոր մինչեւ օգոստոսի 20-ը ազատ համար գտնել։
Ըստ տեղեկության՝ խիստ սահմանափակ քանակությամբ համարներ կան Ծաղկաձորում, բայց Ջերմուկում մինչեւ օգոստոսի 20-ը բոլոր տեղերը զբաղեցված են։
Ըստ «ԱրմՀոթելսի» տեղեկության, որը հիմնված է վիճակագրության պետական ծառայության տվյալների հիման վրա, 2012թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 281 հազար 34 զբոսաշրջիկ, ինչը 5,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
