Լիբիայի ԱԱԽ-ն լիազորությունները փոխանցել է Համընդհանուր ազգային կոնգրեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2012 10:46

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն լիազորությունները փոխանցել է Համընդհանուր ազգային կոնգրեսին: Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի ուշ երեկոյան Տրիպոլիում: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱԱԽ-ի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա ընդունել է այն սխալները, որոնք թույլ են տվել երկրի ժամանակավոր իշխանությունները կառավարման ընթացքում: Նա խոստովանել է, որ ԱԱԽ-ն չի կարողացել երաշխավորել անվտանգությունն այնպես, ինչպես ցանկանում էր լիբիական ժողովուրդը:

42 տարիների ընթացքում առաջին անգամ հուլիսի 7-ին տեղի էին ունեցել Լիբիայի Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները: Հաղթել էր լիբերալ «Ազգային ուժերի դաշինքը», որը գլխավորում էր ժամանակավոր կառավարության նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը:

Երկրորդ տեղն էր զբաղեցրել արդարության եւ շինարարության կուսակցությունը («Մահմեդական եղբայրների» լիբիական ճյուղը):

Կոնգրեսի խնդիրներից է նոր կառավարության ձեւավորումը: Բացի դրանից, այն պետք է նոր սահմանադրություն մշակի, որի դրույթները հիմք կդառնան ապագայում ընտրություններ անցկացնելու համար:


NEWS.am

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply