Լրատվամիջոցները հղում են անում բլոգներին

Օրվա լուր | | December 14, 2009 15:42

բլոգինգի սեմինար Ծաղկաձորում

Բլոգոսֆերան այնքան է զարգացել, որ լրատվամիջոցը բլոգ պահելը դիտարկում է ինֆորմացիայի տարածման այլընտրանքային աղբյուր: Այս մասին հայտնեց Ազատություն ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագրի լրագրող Սեդա Պապոյանը անցած շաբաթավերջին Ծաղկաձորում կայացած «Բլոգինգ. Բլոգի կառավարումը» եռօրյա սեմինարին, որ կազմակերպել էր«Համահայկական Երիտասարդական Միջազգային Կենտրոն» հիմնադրամը :

«Բլոգոսֆերան զարգացել է այնքան, որ լրատվամիջոցը բլոգ պահելը դիտարկում է ինֆորմացիայի տարածման այլընտրանքային աղբյուր,- ասաց Պապոյանը,- և նույնիսկ բլոգում  գրառումը կարող է լինել հավաստի աղբյուր: Վստահելով byurie բլոգերի բլոգում տեղակայաված ինֆորմացիային,  «Անկախը»  Սևանում 5 մարդ է մահացել թոքաբորբից. խոզի գրի՞պ թե՞այլ վիրուս նյութում հղում էր արել այդ բլոգերին»:

Հիմնադրամի ծրագրերի կազմակերպիչ Քրիստինե Ասատրյանն ասում է, որ  իրենք հրավիրել են փորձառու բլոգերների, որոնց հետ փորձի փոխանակումը կօգնի սկսնակ բլոգերներին կազմակերպել իրենց բլոգի առաջխաղացումը, կամ ընդհանրապես հասկանալ, թե ինչպես վարել բլոգը:

Սեմինարի 38 մասնակիցներին իր փորձը ներկայացրեց և բլոգը վարելու հիմնական սկզբունքները ներկայացրեց հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը որ հայտնի է Pigh մականվամբ:

«Շատ կարևոր է հասկանալ ու քո համար պարզել, թե ինչ ես ասելու կամ ինչու ես ուզում վարել բլոգ,- ասում է Քոչարյանը,- իսկ բլոգի վարման և առաջխաղացման տեխնիկան գալիս է փորձի հետ: Կարևոր է նաև չթողնել անանուն մեկնաբանություններ. դա լուրջ չի ընդունվում»:

Քոչարյանն ասում է, որ բլոգը գործիք է, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է մեծ արդյունքերի հասնել, կախված նրանից, թե ինչ թիրախի է ծառայում քո բլոգը, օրինակ տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Քոչարյանը ներկայացրեց և կարևորեց livejornal բլոգային տիրույթը, որովհետև հետխորհրդային պետություններում կամ ռուսալեզու սեկտորում այն ամենատարածվածն է:

Ըստ Yandex. Ru –ի վիճակագրության` livejornal –ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Տիգրան Քոչարյան, Էդգար Բարսեղյան
«Իսկ WordPress-ը ամենապոպուլյարն է անգլիալեզու սեկտորում,- ասում է Քոչարյանը,- livejornal-ը ամենամասսայականն է նաև հայկական բլոգոսֆերայում: Այս տիրույթում գրանցված են 700 հայ բլոգերներ, որոնցից առնվազն 300-ը գործում է ամենօրյա ակտիվությամբ»:

Neomedia նախագիծը ներկայացնող Վարդան Պապիկյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց  ArmFeeds.com կայքէջը, որտեղ որևէ բլոգեր կարող է գրանցվել և նրա գրառումները կհայտնվեն այդ կայքում, որի շնոհիվ ինքը ավելի շատ լսարան կունենա: Կայքում գրանցված բլոգերների ռեսուրսների նյութերը համառոտ տարբերակներով ներկայացվում են ավտոմատ կերպով. օրվա մեջ 24 անգամ կայքի նյութերի հոսքը թարմացվում է:

«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2001թ., որի գաղափարն առաջացել է Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովի ընթացքում: Նպատակն է համախմբել աշխարհասփյուռ հայ երիտասարդությանը համահայկական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ և մասնակցել համաշխարհային երիտասարդական քաղաքականության զարգացումներին:

Դիտվել է 1961 անգամ:
Print Friendly

Leave a Reply