Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Ինդոնեզիա
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 10:26
Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանիայցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն:
Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար ՄարտիՆատալեգավայի բանակցությունները, որոնք ընթացան նախ առաձնազրույցի, ապա՝պատվիրակությունների մասնակցությամբ:
Բարի գալուստ մաղթելով Էդվարդ Նալբանդյանին՝ Ինդոնեզիայի ԱԳ նախարարը նշեց,որ իր համար ուրախալի է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարարին, և հույս հայտնեց, որայս այցելությունը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում: Նախարար Նատալեգավայիխոսքերով՝ Հայաստանի և Ինդոնեզիայի փոխգործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, ևայս այցելությունը լավ հնարավորությունն է ընձեռում քննարկելու այդ ներուժի բացահայտման ևօգտագործման ուղիները, ինչպես նաև ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է նոր թափ հաղորդելերկկողմ հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով Ջակարտա այցելելու հրավերի համար՝ ԷդվարդՆալբանդյանն ասաց, որ այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում երկուերկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ հոբելյանականտարում և կարևորեց Ինդոնեզիայի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցությանզարգացման և ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որընախարարի բնորոշմամբ իր այցելության գլխավոր նպատակն է:






Facebook
Tweet This
Email This Post
