Սամվել Տեր-Սահակյանը և Կարեն Գրիգորյանը բաժանում են 3-4-րդ տեղերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 9, 2012 9:58

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնույունում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:Սամվել Տեր-Սահակյանը ոչ- ոքի խաղաց  Նիլս Գրանդելիուսի (Ֆինլանդիա), Կարեն Գրիգորյան` Ալեքսանդր Շիմանովի (Ռուսաստան) հետ, իսկ Վահե Բաղդասարյանն առավելության հասավ Սպիրիդոն Նաումի (Հունաստան) նկատմամբ:

Տեր-Սահակյանը և Գրիգորյանն ունեն 5.5-ական միավոր և բաժանում են 3-4-րդ տեղերը: Բաղդասարյանը 4 միավորով 52-րդ տեղում է: Առջևում է Ալեքսանդր Իպատովը (Թուրքիա)` 6 միավոր:

Շուշաննա Սարգսյանը սևերով հաղթեց Իսելին Ամանդա Լոլիցեիին (Մոլդովա) և 3 միավորով 42-րդ տեղում է:

Դիտվել է 1372 անգամ:
Print Friendly

Leave a Reply