Ուր են գնում մեդալները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 9, 2012 9:38
Ամերիկացի վազորդ Արիս Մերիտը Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ 110 մ արգելավազքում: Նա մրցատարածությունը հաղթահարեց 12,92 վայրկյանում: Վերջնագիծը 2-րդը հատեց աներիկացի Ջեյսոն Ռիչարդսոնը` 13,04 վայրկյան: Բրոնզե մեդալակիր դարձավ Ջամայկայի ներկայացուցիչ ԽանսլիՊարչմենտը` 13,12 վայրկյան:
Նվաճած երկու մեդալն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հնարավորություն տվեցին ընդդհանուր պարգևների թվով շրջանցել Չինաստանի հավաքականին: Ամերիկացի մարզիկները տիրացել են 77 մեդալի, մինչդեռ, չինացիներն ունեն 76 պարգև: Սակայն չինացիներն առջևում են, քանի որ տիրացել են ավելի շատ ոսկե մեդալների: Նրանք ունեն` 36 ոսկե, 22 արծաթե, 19 բրոնզե պարգև: Ապա հաջորդում են` ԱՄՆ-ի (34-22-25), Մեծ Բրիտանիայի (22-13-13), Հարավային Կորեայի (12-7-6), Ռուսաստանի (11-19-22) ներկայացուցիչները: Հայաստանը 48-րդն է (0-1-2): Ահա թե ինչպիսի տեղերում են մեր սահմանակից երկրները`14. Իրան (4-3-1), 35. Վրաստան (1-1-1), 44. Ադրբեջան (0-2-2), 74, Թուրքիա (0-0-1):





Facebook
Tweet This