Գյումրեցի նիզականետորդն օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 9, 2012 8:34
Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերի ծրագրով նիզականետորդների պայքարում Մելիք Ջանոյանի նետած գործիքը վայրէջք կատարեց 72 մ 64 սմ-ի սահմանագծին: Գյումրեցի աթլետը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը և չմտավ եզրափակիչ: Որակավորման փուլում անցողիկ դարձավ 80 մ 39 սմ ցուցանիշը:
Այս փուլում լավագույնը Չեխիայի ներկայացուցիչ Վիտեսլավ Վեցսելն էր` 88 մ 34 սմ:






Facebook
Tweet This
Email This Post
