Ինչպես կարելի է իսկական կին լինել. տատիկի խորհուրդներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2012 4:35

Մեծերի խորհուրդները հիշում ենք մեծանալով: Կանայք միշտ էլ հարցնում են իրենք իրենց, թե իչպես են վարվել նրանց մայրիկներն ու տատիկները` հայտնվելով այս կամ այն իրավիճակում: Կան ոսկե խորհուրդներ, որոնց հետևելը բարդ իրավիճակներում անփոխարինելի ու թերևս միակ լուծումն են: Ահա այդ գործնական խորհուրդներից մի քանիսը.
Գեղեցիկ սեռի ինքնավստահ ու ինքնաբավ կինը հրաշալի գիտի իր արժեքը, սակայն չի պատրաստվում դրա մասին բարձրաձայնել:
Երբեք չարժե մանրամասն պատմել ձեր մասին: Թող թեկուզ սկզբից ձեզ թերագնահատեն, տեսակարար հաղթանակը հետո ավելի քաղցր կլինի:
Ամենակարևոր զենքը ժպիտն է: Եթե չգիտքե կամ չեք ուզում պատասխանել, ապա բազմիմաստ ժպիտը լրիվ բավարար է տվյալ դեպքում:
Պետք է կարողանալ զրույց վարել ցանկացած թեմայով` թեկուզ ոչնչի մասին: Այդժամ կվերածվեք հետաքրքիր զրուցակցի:
Միշտ էլ պետք է հիշել, որ ամեն ինչ կարելի է սկզբից սկսել, ոչինչ էլ կորած չէ, չէ որ դուք կին եք:

Դիտվել է 1830 անգամ:
Print Friendly

Leave a Reply