Արեգակի վրայի ճեղքը սրընթաց մեծանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2012 4:14

Գիտնականները լուսատուի վրա մուգ գույնի 800 կմ-անոց շերտ են հայտնաբերել:

Նրանք ասում են, որ մուգ հետքը, որն ի դեպ ցածր ջերմաստիճան ունի, հսկայական տեմպերով է աճում. Ընդամենը 3 օրում այն մոտ 3 անգամ մեծացել է` հասնելով 800 կմ-ի: Տեսողական տպավորությամբ այն նման է ճեղքի:  Ուսումնասիրողների  տարբեր խմբեր զանազան աստղագիական սարքավորումներով գրանցել են այդ երևույթը: Առաջին անգամ այն նկատվել է 1535,1538 1540 բծերի  մոտակայքում:

Ավելի վաղ աստղագետները մեկ այլ ուշագրավ հայտնագործություն էին կատարել, նրանք բացահայտել էին, որ Տիեզերքում գոյություն ունեն Արեգակնայինի նման այլ  համակարգեր: Դա գիտնականների կարծքով, խոսում է այն բանի մասին, որ   էվոլյուցիայի նախնական փուլում  բոլոր մոլորակային համակարգերը նման են  իրար:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply