Գիտնականները 30 տարվա որոնումներից հետո բացահայտել են երջանկության գաղտնիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2012 3:37

Վերջապես, 30 տարվա որոնումներից հետո,  Նոր Նելանդիայի գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը: Ինչպես պարզել են   Դանիդին քաղաքի մասնագետները, երջանկության բանալին մանկության մեջ է հարկավոր փնտրել: Արժե նշել, որ նորզելանդացի մասնագետները երջանկություն ասելով հասկանում են աշխարհի հետ ներդաշնակությունը, սթրեսի դեմ պայքարում դրական մարտավարությունը, հասարակության հետ հաջող փոխազդեցությունն ու  արդարացի ինքնագնահատականը:

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ երջանկություն տանող ուղին  երեխա-ընկերներ-ընտանիք մտերիմ հարաբերությունների մեջ է:  Մանուկ հասակում ու պատանեկան տարիներին նման դրական սոցիալական փոխհարաբերություններն են թույլ տալիս մեծանալ երջանիկ ու կյանքից բավարարված: Ի դեպ, հաջողությունն ուսման մեջ այս եպքում գրեթե չի օգնում:

Գիտնականների 32-ամյա ուսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 800 մարդ: Հիմնվելով ուսումնասիրության արդյունքների վրա, նրանք ծնողներին խորհուրդ են տալիս ուշադրությունը կենտրոնացնել երեխայի շփման ունակության, ոչ թե ուսման մեջ հաջողությունների վրա:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply