Միասին առանձնանալու ցանկությունը կովին ու ցլիկին բարձրացրել էր բնակելի շենքի 5-րդ հարկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2012 3:21

Իրկուտսկի մարզի Լեսոգորսկ ավանում ԱԻՆ աշխատակիցները ստիպված են եղել տարհանել  այն շենքի մուտքի բնակիչներին, որտեղ “զույգն” առանձնացել է:

“Ցուլը կարողացել էր ընկերուհուն շենքի վերջին հարկ հասցնել: Նրանց զգացմունքներն այնքան բուռն էին, որ բնակիչները սարսափած դիմել են ԱԻՆ”,մեջբերվում է գերատեսչության աշխատակիցների  պարզաբանումից:

Տեղ հասած փրկարարները հարմար պահ են գտել ու կովի կոտոշներից պարան կապել և ներքև քարշ տվել:”Ցուլը մայել –մայել է ու հետևել ընկերուհուն” ավարտել են այս ռոմանտիկ պատմությունը Չունսկի մարզի կայքում:

Մասնագետներն ասում են, որ սա Իրկուտսկի մարզում խոշոր եղջրավորների աննախադեպ վարքագիծ է:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply