Բելգիայում ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է ռեակտորի ճաքի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 9, 2012 3:06

Բելգիական ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է 4 ռեակտորներից մեկի ճաքի պատճառով: Ռեակտորում աշխատանքը չի վերսկսվի մինչև դրա  գործարկման անվտանգության մասին  համոզիչ ապացույցներ հավաքվեն:

Նշվում է, որ կատարվածը բնակչության համար վտանգ չի ներկայացնում, քանի որ “Դուլ-3” ԱԷԿ-ում  2012-ի հունիսից  պրոֆիլակտիկ աշխատանքների են տարվում ու ողջ միջուկային վառելիքը ռեակտորի ակտիվ գոտուց դուրս է բերվել:

Ճաքը հայտնաբերվել է ռեակտորի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Մինչև օգոստոսի վերջը բելգիական ատոմակայանում լրացուցիչ ստուգումներ կանցկացվեն:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply