Ծանրաձողը գլխին գցած Մաթիաս Շտայների բախտը բերել է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 8, 2012 20:18

Գերմանացի ճանաչված ծանրորդ Մաթիաս Շտայների բախտը բերել է: Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ նա գլխին է գցել ծանրաձողը, սակայն խուսափել է լուրջ վնասվածքներ ստանալուց:

Գերծանր քաշայինների պայքարում  Շտայները մոտենալով ծանրաձողին փորձել է այն բարձրացնել, սակայն շուրջ 200 կգ կշռող գործիքն ընկել է նրա գլխին: Մարզիկը մնացել է ծանրության  տակ, մինչև նրան օգնություն են ցույց տվել:

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Մանտեկան կատարվածից վախեցել է: «Առաջին ակնթարթին ինձ թվաց, թե կատարվել է անցանկալին: Սակայն մարզիկի ողնաշարը չի տուժել, իսկ դա ամենագլխավորն է»,- ասել է նա:

Այդուհանդերձ, ծանրորդի վիճակը լավ չէ, նրա ամբողջ մարմինը ցավում է: Մաթիասը գիշերն անցկացրել է օլիմպիական  ավանում, սակայն առավոտյան տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի ստուգվի:

 

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply