Տեղի ունեցել ռազմական խորհրդի հերթական նիստ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 8, 2012 18:37

Օգոստոսի 8-ին ՊԲ հրամկազմի, շտաբի ծառայությունների և բաժինների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ ռազմական խորհրդի հերթական նիստ, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նիստի ընթացքում քննարկվեց բանակային ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահության կազմակերպման և առաջնային գծում իրականացվող ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակը: Օրակարգային հարցերի շուրջ ըստ ուղղությունների հանդես եկան բանակի և զորամասերի հրամկազմի ներկայացուցիչները: Խորհրդակցությունն ամփոփեց և առաջիկա անելիքների շուրջ համապատասխան ցուցումներ տվեց ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply