Լոռու մարզի վեց քաղաքներից առայժմ միայն երեքում են առաջադրվել քաղաքապետի թեկնածուներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 8, 2012 13:08

Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը:

Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` գործող քաղաքապետ Նշան Սողոյանը և Վազգեն Ղազարյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:

Ստեփանավանում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը և ֆերմեր Վարդան Գրիգորյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

 

Առայժմ առաջադրումներ չկան Թումանյանի, Շամլուղի և Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում:

 

Նշենք, որ Լոռու մարզի 113 համայնքներից 96-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական

ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

 

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի

10-ի ժամը 18-ը:ամը 18-ը:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply