Ամերիկահայերը ողջունում են Ղարաբաղի մասին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 8, 2012 12:58
Ամերիկայի հայկական ասամբլեան ողջունում է Ղարաբաղի մասին բանաձեւը, որին օգոստոսի 7-ին հավանություն է տվել ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը:
«Ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին եւ ժողովրդավարության զարգացման ջանքերին» բանաձեւը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեթչի կողմից:
«Մենք բարձր ենք գնահատում Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչի դերը: Բանաձեւի ընդունումը համապատասխանում է ժողովրդավարության տարածման եւ բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքները հարգելու ամերիկյան արժեքներին»,- հայտարարել է Ասամբլեայի ներկայացուցիչ Ջեյմս Գալստյանը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 6-ին բանաձեւ է ընդունել, որը ԱՄՆ-ի նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:
Բանաձեւը նաեւ դատապարտում է Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայերի կոտորածները, նաեւ` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ Ադրբեջանի բռնի գործողությունները:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
