Մասիսում առաջադրվել է քաղաքապետի երեք, իսկ Վեդիում` մեկ թեկնածու
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 8, 2012 12:53
Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Նահապետյանը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Վեդիում ինքնաառաջադրվել է ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:
Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքերից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ի ժամը 18-ը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
