Կովկասում գինու բնօրրանը միասին է ստեղծվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2012 12:50

«Վրաստանը` գինու բնօրրան» որակումը բավականին վաղուց է ձեւավորվել: Եւ արեւմտյան լրատվամիջոցները, պատմելով Վրաստանում գինու  մասին,  հիշեցնում են. արմատներն այստեղ են: Եւ քանի դեռ այդ որակումը ապրանքանշան չէր դարձել, ավելի շատ վիճում էին տնավարի` «Մեր գինեին» եւ «Ձեր կոնյակը»:

Երբ Վրաստանի արտոնագրային բյուրոն որոշեց անվանումը գրանցել որպես ապրանքանշան, հարեւանների արձագանքն ուշացնել չտվեց:  Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը  հարցին անդրադարձավ երկու ասպեկտից` իրավական եւ բարոյական:

«Մենք հիմա քննարկում ենք, օրինական է արդյոք վարվել Եվրամիությունը` գրանցելով Վրաստանի հայտը: Սակայն փաստ է, որ հայկական կողմը  բազմիցս խնդրել է չգրանցել վիճելի հարցը: 7 – 10 հազար տարի առաջ չկար ոչ Հայաստան, ոչ Վրաստան, ոչ Ադրբեջան եւ Թուրքիա: Բնիկ ժողովուրդներին` ինչպես հայերին, այնպես էլ վրացիներին, այդ փուլում դժվար էր տարբերակել: Եղել է տարածաշրջան, որը եղել է մեր տունը: Եւ նրա ժառանգությունը ընդհանուր է մեզ համար»,-նշեց Ա. Հարությունյանը:  Վրացական Շուլավերիում գտնված խաղողի կորիզը թվագրվում է մ.թ.ա. 4-5 հազարամյակներով,  թուրքական Քորուջու Թեփեում` մ.թ. ա. 4500-4000 թվականներով, Արենիի քարանձավում` մ. թ.ա. 6000թ-ով, իսկ իրանական Զագրոսի լեռներում գտնված խաղողի կորիզները` մ. թ.ա.  7000թ-ով: «Այդ իսկ պատճառով «ավագության» առումով տարածաշրջանի այլ երկրներ կարող են առաջատար դառնալ: Սակայն հարցն այն է, թե երբ է գինին մշակույթ դարձել»,-նշեց նա:

Սակայն կորիզները` կորիզ, իսկ առաջին գինեգործարանը Արենիում է: Միեւնույն է: միայն ոչ հայերի դեպքում: Նորից տարածաշրջանում: Այսպես, եթե մենք խոսում ենք գինու մշակույթի մաին, ապա…

«Առաջին օջախները մենք գտնում ենք Հայկական լեռնաշխարհում, այնտեղ, որտեղ ավելի ուշ ձեւավորվել են հայկական ցեղային միություննեը եւ պետականությունը: Սակայն մենք շարունակում ենք կրկնել` հայկական էթնոսը ձեւավորվել է  2.5 -3  հազար տարի առաջ: Գրեթե միաժամանակ վրացականի,  ասորականի եւ այլոց հետ:  Մենք ապրում ենք նույն հարկի տակ,  եւ պետք չէ դրա տակից առանձին ինչ-որ բան քաշել»,-ընդգծեց Ա. Հարությունը:

Սակայն ինչ է կարեւոր սպառողի համար առաջին հերթին: Ցանկանում է բնիկ գինի` թող վերցնի բնիկ տեսակներից: Ռկացիտելի, սապերավի… Եթե շշի վրա նշված է միջազգային տեսակ, կցանկանա՞ այն խստապահանջ սպառողը` հավատալով «գինու բնօրրան» գրառմանը:

Պարզվում է, այո: «Եւ Վրաստանը, եւ Հայաստանը միջազգային շուկա են մտնում` շշի համար 5-6 եվրո սեգմենտով: 3-4 եվրո շուկան ռացիոնալ է: Քիչ վաստակող մարդկանց շուկան է, որոնք ցանկանում են իրենց գումարը ծախսել ադյունավետ: Իսկ եթե շիշը 30-50 դոլար արժե,  ապա մարդը մտածում է ոչ թե գինու ծագման, այլ էմոցիոնալ բաղկացուցիչի մասին»,-նկատեց Ա. Հարությունյանը

«Ես գլուխ եմ խոնարհում Վրաստանի գինու մշակույթի առջեւ: Այն համաշխարհային գանձեր է տվել, եւ շարունակում է դա: Հատկապես վերջին 300-400 տարիներին վրացական գինու մշակույթը  բավականին առաջ է անցել հայկականից:   Սակայն փորձել ամեն գնով առավելություն կորզե՞լ:  Եւ ինչո՞վ:  Դարերով հայերով բնակեցված Շուլավերիում մի քանի խաղողի կորիզներով»:

Ինչպես համոզվեցինք, այստեղ դա կարեւոր չէ: Ժամանակակից գինեգործները թող երկրորդեն նախնյաց հետքերը, ոչ թե թաքնվեն դրանց ետեւում:

 

 

NEWS.am

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply