Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 8, 2012 12:22

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է օգոստոսի 13-ին մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Օգոստոսի 13-ին, ժամը 13:00-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 19:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որից հետո ժամը 20:00-ից-21:00-ն ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել ֆուտբոլիստների հետ:
Այնուհետև, օգոստոսի 14-ին թիմը կանցկացնի «փակ» մարզում, իսկ օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Բելառուս ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply