Օլիմպիական խաղերի մայրաքաղաքում մահացել է սպորտի մեծ սիրահարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 8, 2012 12:16

Կոլչեստեր քաղաքի  բնակիչ, 49-ամյա հաշվապահ Կոնրադ Ռիդմանինին  գտել են Լոնդոնի օլիմպիական հեծանվահրապարակի զուգարանում: Բժիշկների վկայությամբ` նա սրտի նոպա է ունեցել: Ռիդմանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Կոնրադը երկշաբաթյա արձակուրդ էր վերցրել, որպեսզի հետևի օլիմպիական խաղերի ընթացքին: Ընդ որում, նա  ստուգատեսի մեկնարկից  շատ առաջ սկսել էր գնել բոլոր մրցաձևերի տոմսեր և նպատակ ուներ հաճախել հնարավորինս շատ մրցումների:

Նրա մայրը` Ջոանը հայտնել է, որ իր որդին  ոչ մի հիվանդություն չի ունեցել, և ամբողջ կյանքում սպորտի մեծ երկրպագու է եղել, այն վայելելու համար չխնայելով որինչ:

 

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply