Մեր շախմատիստները հետապնդողի դերում են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 8, 2012 11:37
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվող մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները: 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց չինացի Յու Յանգի հետ, Կարեն Գրիգորյանը հաղթեց ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխին: Ցավոք, Վահե Բաղդասարյանը զիջեց Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ինջիչին:
Տեր-Սահակյանը, Գրիգորյանն ունեն 5-ական միավոր և ևս երեք շախմատիստների հետ բաժանում են 2-6-րդ տեղերը: Վահե Բաղդասարյանը 70-րդ տեղում է` 2 միավոր: Առաջատարը` Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովն է՝ 5.5 միավոր:
Շուշաննա Սարգսյանը պարտվեց Լիզա Շութին: Մեր մարզուհին 2 միավորով 49-րդ տեղում է: 5 միավորով ացղյուսակը գլխավորում է ռումինուհի Իրինա Բուլմագան:
Դիտվել է 1166 անգամ:





Facebook
Tweet This