«Կոմերսանտ». Սիրիայի հարցում Իրանի աշխուժացումը պայմանավորված է «Տարածաշրջանային մեծ պատերազմի» աճող սպառնալիքով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 8, 2012 11:07

Իրանը վերջին օրերին աննախադեպ աշխուժություն է դրսեւորում սիրիական հարցում: Օգոստոսի 7-ին երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի ներկայացուցիչը  բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, իսկ ԻԻՀ-ի ԱԳՆ-ի ղեկավարը Անկարայում հանդիպել է թուրք գործընկերոջը: Փորձագետների կարծիքով` Իրանի աշխուժացումը պայմանավորված է «Տարածաշրջանային մեծ պատերազմի» աճող սպառնալիքով, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ասադի հետ հանդիպմանը Սայիդ Ջալալին հայտարարել էր, որ ահաբեկիչներին աջակցելով, նրանց զենք մատակարարելով հազիվ թե դրական փոփոխությունների հասնեն:

Ջալալիի Դամասկոս այցին զուգահեռ Իրանի փոխնախագահ Համիդ Բագային ուղեւորվել էր Կահիրե, իսկ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին` Անկարա: Բանակցությունների հիմնական հարցը իրանցի ուխտավորների ազատումն էր, որոնց առեւանգել են Սիրիական ընդդիմադիր ազատ բանակի գրոհայինները:

Բաշար Ասադի տապալման դեպքում Թեհրանի դիրքերը Մերձավոր Արեւելքում զգալի կթուլանան:

Վատագույն տարբերակից խուսանավելու համար Թեհրանը պատրաստ է ընդառաջ գնալ անգամ հակառակորդ սունիներին: Ինչպես հայտնի դարձավ օգոստոսի 7-ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունել է Սաուդյան Արաբիայի Աբդալլա II թագավորի` Մեքքայում օգոստոսի 14-15-ին Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին մասնակցելու հրավերը:

Իսկ օգոստոսի 9-ին իրանցիները նախարարական հանդիպում կունենան, որին կմասնակցեն միայն այն պետությունների ներկայացուցիչները, որոնք շահագրգռված են Քոֆի Անանի խաղաղ ծրագրի իրագործման հարցում:

 

NEWS.am

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply