Ընկերը սեռական ակտ է պահանջել ընկերուհուց` շանտաժ անելով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 8, 2012 10:59

Վերջին շրջանում շանտաժ անելու միջոցով գումար կորզելն ու սեռական հարաբերություն պահանջելը շատ տարածված են. նման բողոք է ներկայացրել իրավապահներին Երեւանի 27-ամյա մի բնակչուհի: Վերջինից իր նախկին ընկերը պահանջել է սեռական հարաբերություններ ունենալ, սակայն երբ աղջիկը հրաժարվել է, նա դիմել է շանտաժի մեթոդին:

Աղջկան սպառնացել է, թե ինքը իր հետ նախկինում ունեցած սեռական հարաբերությունները նկարահանել է և եթե տուրք չտա իր պահանջներին, դրանք կտեղադրի համացանցում:

Նախկին ընկերուհին էլ ընկերոջ շանտաժներին չի ենթարկվել, տեղի ունեցածի մասին ահազանգել է իրավապահներին: Երիտասարդին դեռ չեն հայտնաբերել:

NEWS.am

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply