Մեքենան բախվել է ծաղկի կրպակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 8, 2012 10:39
Օգոստոսի 8-ին, ժամը 03.40-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Սախարովի հրապարակի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, ևանհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 20 ՏՏ 529 պ/հ ավտոմեքենան բախվել է Մ. Խորենցաու 40/Ա հասցեում գտնվող դեղատան պատին և շրջվել։ Պատահարի հետևանքով վարորդ` 1988 թ. ծնված Մկրտիչ Մանուկյանը և երկու ուղևոր տեղում մահացել են, մեկ ուղևոր ստացել է ծանր մարմնական վնասվածքներ, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել նաև մեկ մարտական հաշվարկ, որը տեղում հերթապահություն է իրականացրել:
Ժամը 04.25-ին փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 3 զոհերի դիերը և վիրավորին։ Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։






Facebook
Tweet This
Email This Post
